Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու
Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու։
Ըստ հաղորդագրությունների՝ համերգից վերադարձող մի խումբ երիտասարդներ երեկ ուշ գիշեր հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցների վրա, ինչը հանգեցրել է կռվի։
Միջադեպի հետևանքով վնասվել է նաև վեց մեքենա, որոնցից երկուսը ամբողջությամբ այրվել են։ Այրվել է նաև աղբաման։