Հունաստանի ափի մոտ կողաշրջվել է միգրանտների նավը, զոհերի թվում կա հինգ երեխա
Հունաստանի ափի մոտ կողաշրջվել է միգրանտների նավը, զոհերի թվում կա հինգ երեխա

Հունաստանի ափի մոտ կողաշրջվել է միգրանտների նավը, որի վրա գտնվել է 19 մարդ: Նրանցից 7-ը զոհվել է: Համապատասխան տեղեկությունը տարածում է հունական մամուլը:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Էգեյան ծովի հյուսիս-արևելյան մասում:

Նավում գտնվող բոլոր մարդիկ եղել են Թուրքիայի քաղաքացիներ: Զոհերի թվում կա հինգ երեխա, նրանցից մեկը՝ նորածին: