Հունաստանը հրթիռային համակարգեր կտեղակայի Էգեյան ծովի կղզիներում՝ Թուրքիայի սահմանի մոտ

17:12, 01.12.2025

Հունաստանը հրթիռային համակարգեր կտեղակայի Էգեյան ծովի կղզիներում՝ Թուրքիայի սահմանի մոտ։ Այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

Դենդիասը նշել է, որ «Աքիլեսյան վահան» նոր նախագծի շրջանակներում Էգեյան ծովի կղզիներում և թուրք-հունական սահմանին կտեղակայվեն հրթիռային համակարգերի հինգ տեսակ՝ ծածկելով ինչպես ծովային, այնպես էլ օդային տարածքը։

Առաջին անգամ Էգեյան ծովի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը ռազմանավերից կտեղափոխվի կղզիներում և մայրցամաքում տեղակայված հեռահար հրթիռային հրետանային համակարգերի։

«Սա ազատում է նավատորմը, մասնավորապես մեր նոր, բարձր կարողությունների ստորաբաժանումները, տարածքային պաշտպանության ստատիկ պարտականություններից», – բացատրել է Դենդիասը։

Թուրքական լրատվամիջոցները գրել են, որ կղզիները զինելով՝ Հունաստանը սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի համար։

Նմանատիպ