Հունաստանը չպետք է մտածի, որ Թուրքիան հանգիստ կպատասխանի սադրանքներին. Թուրքիայի փոխվարչապետ
Հունաստանը չպետք է մտածի, որ Թուրքիան հանգիստ կպատասխանի սադրանքներին. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիան Հունաստանին մեղադրել է Էգեյան ծովում սադրիչ գործողությունների մեջ: Թուրքիայի փոխվարչապետ, Բեքիր Բոզդագի խոսքերով, նման գործողությունները շարունակելու դեպքում Թուրքիան ընդունելու է համապատասխան միջոցներ:

«Բարիդրացիական հարաբերությունների համար արել ենք կարևոր քայլեր, իսկ Հունաստանը շարունակում է սադրիչ գործողությունները: Մեր հարաբերությունները չպետք է դառնան ներքին քաղաքական հաշվառկների զոհ: Հունաստանը չպետք է մտածի, որ Թուրքիան հանգիստ կպատասխանի սադրանքներին»,-հայտարարել է Բոզդագը:

Թուրք բարձրապաշտոնյան սադրանք է անվանել վիճելի կղզիներին Հունաստանի դրոշների բարձրացումը և հայտարարել, որ Թուրքիան նույնպես կարող է անել պատասխան քայլեր, որը չի ցանկանում:

երկու պետությունների միջև վեճը ընթանում է երկու կղզու համար: Անհամաձայնությունը 1996 թվականին վեր է ածվել ճգնաժամի: Այն ժամանակ հակամարտությունը լիցքաթափվեց ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջամտությամբ: