Հունական Լեսբոս կղզու մոտ միգրանտներով նավակի խորտակումից հետո չորս մարդ է մահացել

19:24, 27.10.2025

 

Հունական Լեսբոս կղզու մոտ միգրանտներով նավակի խորտակումից հետո չորս մարդ է մահացել։

Հունաստանի ափային պահպանությունը հայտարարել է, որ ծովից փրկել է յոթ միգրանտի։

Դեպքի վայրում որոնողական-փրկարարական գործողություն է ընթանում, քանի որ հայտնի չէ, թե քանի մարդ է եղել նավակում։

Կարծում են, որ փրկվածները սուդանցիներ են։

Սա հոկտեմբերին Լեսբոսի ափերի մոտ խորտակված երկրորդ միգրանտներով նավակն է։ Հոկտեմբերի սկզբին նմանատիպ միջադեպի ժամանակ մահացել է չորս միգրանտ։

Նմանատիպ