Հունահռոմեական ըմբշամարտ | Լուկա Կոչալիձեն և Անրի Փուտկարաձեն մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչում են #1TVSPORT
Հունա-հռոմեական ոճի ըմբիշներ Լուկա Կոչալիձեն և Անրի Փուտկարաձեն Բուլղարիայում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակչում են։
77 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Անրի Փուտկարաձեն 5-4 հաշվով հաղթեց ըմբշամարտի համաշխարհային միության դրոշի ներքո հանդես եկող Կիրիլ Վալեուսկին, իսկ Լուկա Կոչալիձեն 87 կգ քաշային կարգում 6-0 հաշվով առավելության հասավ ֆին Ելիաս Կոստասի նկատմամբ։
Աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտերը վրացի ըմբիշները կանցկացնեն օգոստոսի 24-ին։