Հուլիսին, Քութաիսիի օդանավակայանը սպասարկել է ուղևորների ռեկորդային քանակի՝ 75,372 հոգու
Հուլիսին, Քութաիսիի օդանավակայանը սպասարկել է ուղևորների ռեկորդային քանակի՝ 75,372 հոգու

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Վրաստանի օդանավակայանների միության» տեղեկությամբ, 2018 թվականի հուլիս ամսվա տվյալներով, Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանում ուղևորահոսքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 52%-ով: Հուլիսին Քութաիսիի օդանավակայանը սպասարկել է ուղևորների ռեկորդային քանակի՝ 75,372 հոգու (2017 թականի հուլիս 49,629 ուղևոր)

Ինչ վերաբերում է չվերթների քանակի աճին, այս տեսանկյունից ևս գրանցվել է աճ: 2018 թվականի հուլիսին Քութաիսիի միջազգային օդանավակայանում իրականացվել է 252 չվերթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավել է 34%-ով (2017 թվականի հուլիս – 188 չվերթ):

2018 թվականի 7 ամսվա տվյալներով, Քութաիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 310,115 ուղևորի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավել է 33%-ով (2017 թվականի 7 ամիս – 233,261 ուղևոր):