Հուլիսի մեկից, Թբիլիսիում մետրոպոլիտենը աշխատելու է 06:00-ից մինչև 23:00-ն,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստին:
Նրա խոսքով, մետրոյում ծանր իրավիճակ է էլեկտրամատակարարման տեսանկյունից և անհրաժեշտ է փոխարինել լարերը:
«Մետրոյում առկա իրավիճակը բոլորս գիտենք, բազմիցս խոսել ենք այդ մասին: Մենք սկսել ենք աշխատել վագոնների վերականգնման շուրջ: Բացի այդ, ունենք ծանր իրավիճակ էլեկտրամատակարարման տեսանկյունից և Ասիայի զարգացման բանկի աջակցությամբ հատկացված է 15 միլիոն դոլլար»,- հայտարարել է Կախա Կալաձնեն:
Նրա խոսքով, աշխատանքներն ավարտվելու են 2020 թվականի հուլիսին և մետրոն էլ մինչ այդ ժամանակն աշխատելու է նոր գրաֆիկով: