Հուլիսի 31-ին Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ երեք երեխաների
Հուլիսի 31-ին Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ երեք երեխաների

Ռուսաստանի կողմից հուլիսի 31-ին Կիևի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, որոնց թվում երեք երեխա է։
Բացի այդ, վիրավորվել է 159 մարդ, որոնց թվում 16 երեխա։

Կան ենթադրություններ, որ զոհերի թիվը դեռ կաճի։

Ուկրաինական մեդիայի տվյալներով, որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ավելի քան 100 մարդ անհրաժեշտ օգնություն է ստացել, իսկ տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ հիվանդանոցներում։

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ հուլիսի 31-ին Ռուսաստանը Կիևի ուղղությամբ արձակել է ավելի քան 300 դրոն և ութ հրթիռ։