Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 9-ը, Վրաստանը հյուրընկալելու է բազմազգ Agile Spirit 2019 զորավարժությունները
Ընթացիկ տարվա հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 9-ը, Վրաստանը հյուրընկալելու է բազմազգ Agile Spirit 2019 (հստակ ոգի 2019) զորավարժությունները: Զորավարժությունները բացվելու են հուլիսի 27-ին Սենակիում, II հետևակային բրիգադի զորամասում:
Հստակ ոգի զորավարժությունները Վրաստանում անց են կացվում արդեն 9-րդ անգամ:
Վրաստանի պաշտպանության նախարարության լրատվությամբ, այս տարի վարժանքների նպատակն է մասնակից երկրների միջև հարաբերությունների զարգացումը, օպերատիվ հնարավորությունների կատարելագործումը և հզորացումը բազմազգ միջավայրում օպերացիաներ ծրագրելու և կատարելու ժամանակ, կառավարման և վերահսկման հնարավորությունների զարգացումը դաշինքի և գործընկեր երկրների միջև, ինչպես նաև Սև ծովի տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայրի պահպանման ապահովումը:
Այս տարի զորավարժությունները անց են կացվելու երեկ տեղում, Սենակիում II հետևակային բրիգադի տարածքում, Օրփոլոյի և Վազիանիի ռազմակայաններում: Նրանում մասնակցելու է 3000 -ից ավելի զինվորականները: Այս տարի Վրաստան է ժամանել 14 երկրի ներկայացուցիչ, այդ երկրներն են ՝ Վրաստանը, ԱՄՆ-ն, Միավորված Թագավորությունը, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Բելգիան, Բուլղարիան, Հունաստանը, Մոնտենեգրոն, Ռումինիան, Թուրքիան և ՈՒկրաինան:
Զորավարժությունների մասին այսօր ճեպազրույցի ժամանակ զրուցել է Վրաստանի պաշտպանության նախարար, Լևան Իզորիան:
Լևան Իզորիայի գնահատմամբ, Վրաստանը նշված վարժանքներով հաստատելու է իր հիմնական քաղաքական սկզբունքը ՝ «ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում»: