Հուլիսի 1-ից Ուկրաինան Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ է գործարկել
Հուլիսի 1-ից Ուկրաինան Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ է գործարկել

Հուլիսի 1-ից Ուկրաինան Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ է գործարկել։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայության ղեկավար Սերգեյ Դեյնեկոն։

«Այսօրվանից սահմանին ուժի մեջ է մտել կառավարության որոշումը ռուսների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցման մասին։ Վիզային ռեժիմը թույլ կտա նաեւ ամրապնդել մեր պետության անվտանգությունը։ Այսուհետ Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է նախապես հիմնավորի Ուկրաինա մեկնելու նպատակը։ Այնուամենայնիվ, ես կցանկանայի զգուշացնել Ռուսաստանի քաղաքացիներին. նույնիսկ եթե վիզա եք ստանում, մի հանգստացեք: Սա չի ապահովում անարգել մուտքը Ուկրաինա, քանի որ վիզա ունեցողները պետք է կատարեն նաև այլ պայմաններ Ուկրաինայի սահմանը հատելու համար։ Սահմանապահներն անպայման ստուգելու են նրանց։ Եթե ​​չհիմավորված պատճառ լինի, ապա վիզան տեղում կչեղարկվի»,- գրել է Դեյնեկոն։

Թողնել մեկնաբանություն