Հռոմում պատմական Կոնտե աշտարակի մի մասի փլուզման հետևանքով մեկ մարդ է զոհվել
Հռոմում պատմական Կոնտե աշտարակի մի մասի փլուզման հետևանքով մեկ մարդ է զոհվել

Հռոմում 13-րդ դարի պատմական աշտարակի մի մասի փլուզումից հետո մեկ մարդ մահացել է։

Ռոյթերսի տվյալներով՝ մահացածը ռումինացի աշխատող է, որը 11 ժամ մնացել է փլատակների տակ։

Հռոմի ոստիկանության տվյալներով՝ տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայում։

Բացի այդ, մեկ այլ աշխատող վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Նրա վնասվածքները կյանքին սպառնացող չեն։

Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ վիրավորներից երկուսին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։

Կոլիզեյի մոտակայքում գտնվող միջնադարյան աշտարակի մի մասը փլուզվել է վերակառուցման ժամանակ։ Սկսվել է փլուզման հանգամանքների հետաքննություն։ Հռոմի պատմական աշտարակը կառուցվել է 1238 թվականին Իննոկենտիոս III պապի եղբոր՝ Ռիչարդ Կոնտիի կողմից՝ որպես նրա ընտանիքի համար բնակության վայր։