Հռոմի պապի եռօրյա այցը Թուրքիա ավարտվեց
Հռոմի պապի եռօրյա այցը Թուրքիա ավարտվեց

Հռոմի պապի եռօրյա այցը Թուրքիա ավարտվեց։ Հռոմի պապը հանդիպեց Համաշխարհային պատրիարք Բարթողոմեոսի հետ, և հոգևորականները ստորագրեցին միջկրոնական երկխոսության խթանմանն ուղղված համատեղ հռչակագիր։

Նրանք նաև ցանկություն հայտնեցին, որ կաթոլիկ և ուղղափառ աշխարհները նույն օրը նշեն Սուրբ Զատիկը։

Հռոմի պապը պատարագ մատուցեց, որին մասնակցեց մոտ 4000 մարդ, ապա այցելեց Կապույտ մզկիթ։