Հռոմի Պապ. Յուրաքանչյուրը, ով Քրիստոսի աշակերտն է, երբեք նրանց կողմից չէ, ովքեր ժամանակին սուր էին բռնել ձեռքներում, իսկ այսօր ռումբեր են նետում. Աստված չի օրհնում ոչ մի հակամարտություն

18:44, 10.04.2026

«Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսի՝ Խաղաղության Իշխանի հետևորդներն են, երբեք չեն լինի նրանց կողմում, ովքեր ժամանակին սուր էին բռնում, իսկ այսօր ռումբեր են նետում», – այս մասին նշված է Հռոմի Պապ Լեո XIV-ի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները տարածք չեն ստեղծի ազատության և խաղաղության համար:

«Աստված չի օրհնում ոչ մի հակամարտություն: Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսի՝ Խաղաղության Իշխանի հետևորդներն են, երբեք չեն լինի նրանց կողմում, ովքեր ժամանակին սուր էին բռնում, իսկ այսօր ռումբեր են նետում: Ռազմական գործողությունները տարածք չեն ստեղծի ազատության և խաղաղության համար, որոնց հասնելը հնարավոր է միայն ժողովուրդների միջև համակեցության և երկխոսության համբերատար խթանման միջոցով», – նշված է Հռոմի Պապի հայտարարության մեջ:

Նմանատիպ