Հռոմի պապ Լեո XIV ժամանել է Թուրքիա
Հռոմի պապ Լեո XIV ժամանել է Թուրքիա

Հռոմի պապ Լեո XIV այցելել է Թուրքիա։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է Հռոմի պապ ընտրվելուց հետո։

Պապը այցելել է Քեմալ Աթաթուրքի դամբարան, իսկ ավելի ուշ կհանդիպի երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Բացի այդ, նախատեսվում է, որ պապը ելույթ կունենա դիվանագիտական ​​կորպուսի առջև։

Անկարայից հետո պապը կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի էկումենիկ և միջկրոնական եռօրյա հանդիպումների։

Պապ Լեո XIV Լիբանան կժամանի Թուրքիայից։