Հռոմի Պապ Լեո. Կոչ եմ անում շարունակել խաղաղ երկխոսությունը, ես չեմ կարող լինել պատերազմի կողմնակից
Հռոմի Պապ Լեո. Կոչ եմ անում շարունակել խաղաղ երկխոսությունը, ես չեմ կարող լինել պատերազմի կողմնակից

Հռոմի Պապ Լեոն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է անում շարունակել խաղաղության բանակցությունները: Նրա խոսքով՝ կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքը:

«Ես կոչ եմ անում շարունակել խաղաղ երկխոսությունը, որպեսզի բոլոր կողմերն ամեն ինչ անեն խաղաղությանը նպաստելու, պատերազմի վտանգը վերացնելու և միջազգային իրավունքը հարգելու համար: Որպես հովիվ՝ ես չեմ կարող լինել պատերազմի կողմնակից և ցանկանում եմ բոլորին կոչ անել ջանք չխնայել՝ գտնելու այնպիսի պատասխաններ, որոնք բխում են խաղաղության մշակույթից, այլ ոչ թե ատելությունից ու պառակտումից», – հայտարարել է Պապը աֆրիկյան շրջագայությունից Հռոմ վերադառնալիս: