Հռոմի պապ - Հրադադարը, բռնությունը երբեք չեն բերի այն արդարությունը, կայունությունը և խաղաղությունը, որին մարդիկ սպասում են
Հռոմի պապ - Հրադադարը, բռնությունը երբեք չեն բերի այն արդարությունը, կայունությունը և խաղաղությունը, որին մարդիկ սպասում են

Հռոմի պապ Լեո XIV կոչ է արել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության կողմերին դադարեցնել կրակը։

«Քրիստոնյաների և Մերձավոր Արևելքի բոլոր բարի կամքի տեր տղամարդկանց ու կանանց անունից. Հրադադար։ Թող երկխոսության ուղիները վերաբացվեն։ Բռնությունը երբեք չի բերի այն արդարությունը, կայունությունը և խաղաղությունը, որին մարդիկ սպասում են։ Հազարավոր անմեղ մարդիկ սպանվել են, և շատ ավելին ստիպված են եղել լքել իրենց տները», – ասել է Հռոմի պապը։

Լեո XIV նաև նշել է, որ Մերձավոր Արևելքի մարդիկ երկու շաբաթ է, ինչ տառապում են դաժան բռնությունից։