Հռոմի պապ. Հիսուս Քրիստոսը չի լսում պատերազմներ մղողների աղոթքները
Հիսուս Քրիստոսը չի լսում պատերազմ մղողների աղոթքները, այլ մերժում է դրանք,- ասել է Հռոմի պապ Լեո XIV։
Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի խոսքով՝ Հիսուս Քրիստոսը մերժում է պատերազմը՝ ասելով. «Նույնիսկ շատ աղոթքներով ես չեմ լսի ձեզ, ձեր ձեռքերը արյունով են պատված»։
Հռոմի պապը դիմել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ժողովրդին. «Եղբայրներ և քույրեր, սա է մեր Աստվածը՝ Հիսուսը՝ խաղաղության Արքան, որը մերժում է պատերազմը, որը ոչ ոք չի կարող օգտագործել պատերազմը արդարացնելու համար»։
Ռոյթերսի տվյալներով՝ Հռոմի պապ Լեո XIV որևէ համաշխարհային առաջնորդի կոնկրետ անուն չի նշել, չնայած վերջին շաբաթներին նա ավելի է խստացրել իր քննադատությունը Իրանի պատերազմի վերաբերյալ։