Հրդեհի պատճառով, Լոս-Անջելեսի արևելքից տարհանվել է մոտ 12 հազար մարդ
Հրդեհի պատճառով, Լոս-Անջելեսի արևելքից տարհանվել է մոտ 12 հազար մարդ

Քալիֆոռնիայում այրվում են անտառները: Հրդեհի պատճառով, Լոս-Անջելեսի արևելքում գտնվող բնակավայրից տարհանվել է մոտ 12 հազար մարդ:

Կրակը տարածվել է 15 քառակուսի կիլոմետրի վրա: Աղետն արդեն ոչնչացրել է մի քանի բնակելի տուն:

Անտառում տարածված հրդեհը մոլեգնում է ևս 13 նահանգում: Աղետն ընդհանուր տարածվել է շուրջ կես միլիոն հեկտար մակերեսի վրա: