Հրդեհը ոչնչացրել է տներ, մեքենաներ և ենթակառուցվածքներ Աթենքից հյուսիս-արևմուտք

10:36, 19.07.2023

Աթենքի հյուսիս-արևմտյան շրջանում բռնկված հրդեհը ոչնչացրել է տներ, մեքենաներ և ենթակառուցվածքներ:

Հրդեհի պատճառով բնակչությունը ստիպված է եղել լքել տարածքը։

Պաշտոնյաների խոսքով՝ հրդեհի ակտիվ օջախները տարածվել են ութ կիլոմետրի վրա։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանությունը տարհանել է ավելի քան 300 մարդու։

Հրդեհի տեղայնացման գործընթացին՝ բնակիչների հետ միասին, մասնակցել է ավելի քան 250 հրշեջ, 11 ինքնաթիռ և ինը ուղղաթիռ։

Նմանատիպ