Հրավառության օգտագործման արդյունքում, Իաշվիլիի անվան կլինիկա է բերվել 8 երեխա, որից մեկը կորցրել է մատները
Նոր տարվա գիշերը հրավառության օգտագործման արդյունքում, Իաշվիլիի անվան կլինիկա է բերվել 8 երեխա, որից մեկը կորցրել է մատները։ Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Իաշվիլիի անվան կլինիկայից։
Նրանց տվյալներով մի երեխա արդեն դուրս է գրվել, իսկ յոթը ստանում են համապատասխան բուժում։
Նրանք բոլորը ունեն վերջավորությունների վնասվածքներ։