«Հրաշալի, հպարտ և անկեղծ ժողովրդի հայրենիք» - ՄԱԿ-ի դեսպանները Վրաստանին շնորհավոր եմ առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով
«Հրաշալի, հպարտ և անկեղծ ժողովրդի հայրենիք» - ՄԱԿ-ի դեսպանները Վրաստանին շնորհավոր եմ առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով

ՄԱԿ-ում տարբեր երկրների դեսպաները սոցիալական ցանցում արձագանքել են Վրաստանի առաջին ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյակի հետ կապված ՄԱԿ-ում անցկացված ընդունելությանը:

«Այսօր շատ առիթներ կան տոնելու: Առաջին հերթին, Վրաստանի պետականությունը: Երկրորդը՝ Ռուսթավելու աշխատանքը, որը կարևոր դերակատարություն է ունեցել վրաց գրականության և պեզիայի ձևավորման գործում»,- գրում է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակը:

ՄԱԿ-ում Լատվիայի դեսպան Յանիս Մազեյսկս

«Շնորհակալություն Կախա Իմնաձեին և ՄԱԿ-ում Վրաստանի առաքելությանը՝ Վրաստանի անկախության 100 ամյակին նվիրված տոնական համերգի համար – վրացական ավանդական մեղեդիների և ջազարի գեղեցիկ համադրության համար»:

ՄԱԿ-ում Օմանի ներկայացուցիչ

«Շնորհավորում եմ ՄԱԿ-ում Վրաստանի առաքելությանը և դեսպան Կախա Իմնաձեին՝ Վրաստանի պետականության 100-ամյակի կապակցությամբ:

Նիդերլանդների Թագավորության դեսպան Կարել Վան Օստերոմ

«ՄԱԿ-ի անդամ պետությունները Վրաստանի առաջին ժողովրդավրական Հանրապետության հիմնադրման 100-ամյակը նշում են ՄԱԿ-ի հատուկ փոստային նամականիշի հրատարակմամբ»:

ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Ելչենկո

«ՄԱԿ-ում մեծ օր է Վրաստանի ազգային տոնի կապակցությամբ: Լավագույն մաղթանքները դեսպան Կախա Իմնաձեին և բոլոր վրաց բարեկամներին: Շնորհավորում եմ Վրաստանի առաջին ժողովրդավրական Հանրապետության 100-ամյակը»:

Շվեդիայի դեսպան Օլոֆ Սկոոգ

«Ուրախ եմ տոնել Վրաստանի՝ Շվեդիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի կարևոր գործընկերոջ ազգային օրը: Շնորհավոր Վրաստանի առաջին ժողովրդավրական Հանրապետության հիմնադրման 100-ամյակը»:

Մոլդովային նախկին դեսպան Վլադ Լուպան

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Վրաստանի և ՄԱԿ-ի փոստային վարչության կողմից Վրաստանի առաջին ժողովրդավրական Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի հրատարակման հետ կապված միջոցառմաը: Ես ապրել եմ այս գեղեցիկ երկրում, որն անցել  է բազմաթիվ տանջանքների միջոցով: Ժամանակնէ ավարտվի այս տանջանքը և աջակցել Վրասրտանի զարգացմանը»:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի նախագահի գերասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Միխալ Կոմադա

«Շնորհավո’ր անկախության 100 ամյակդ, Վրաստան: Հրաշալի, հպարտ և անկեղծ ժողովրդի հայրենիք, որ երբևէ հանդիպել եմ իմ կյանքում: Ուրախ եմ և ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել ՄԱԿ-ում ձեր տոնական միջոցառմանը»: