Հրապարակվել են ուսանողական դրամաշնորհների մրցույթի նախնական արդյունքները
Ուսանողական դրամաշնորհների մրցույթի նախնական արդյունքներն արդեն հրապարակվել են: Արդյունքներին ծանոթանալու համար ուսանողները պետք է մուտք գործեն online.naec.ge կայք և համապատասխան դաշտում մուտքագրեն իրենց անձնական համարը և ութանիշ գաղտնաբառը: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ եթե քննվողը համաձայն չէ ստացված գնահատման հետ, կարող է բողոք ներկայացնել Գնահատման և քննությունների ազգային կենտրոն:
Դիմումների ընդունումը կսկսվի օգոստոսի 4-ին, ժամը 10:00-ին, և կշարունակվի մինչև օգոստոսի 6-ը, ժամը 18:00-ն: Մանրամասն հրահանգները կհրապարակվեն Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական կայքում և Facebook-ի էջերում: