Հրապարակվել է պատմության, գրականության, քաղաքացիական կրթության, կերպարվեստի և կիրառական արվեստի, աբխազերեն և օսերեն լեզուների քննության արդյունքները
Հրապարակվել է պատմության, գրականության, քաղաքացիական կրթության, կերպարվեստի և կիրառական արվեստի, աբխազերեն և օսերեն լեզուների քննության արդյունքները

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է պատմության, գրականության, քաղաքացիական կրթության, կերպարվեստի և կիրառական արվեստի, աբխազերեն և օսերեն լեզուների քննության արդյունքները:

Սրանով ավարտվել է Միասնական ազգային քննությունների արդյունքների հրապարակումը:

Ինչպես նշված է naec.ge կայքէջում, համակարգ մուտք գործելու համար դիմորդը պետք է համապատասխան դաշտում նշի անձնական համարը և նույնականացման համարը: Արդյունքների հետ միասին տեղադրված կլինի դիմորդների աշխատանքի պատճենը և ստացած միավորը:

«Դիմորդները արդյունքները կարող են ստանալ կարճ հաղորդագրությամբ: Դրա համար դիմորդը պետք է բջջային հեռախոսից (Մագթի, Ջեոսելի) քննության նույնականացման համարը ուղարկի 9333 հեռախոսահամարին (ծառայության արժեքը՝ 0.50 թեթրին կգանձվի այնքան անգամ, որքան բաժանորդը կուղարկի հաղորդագրություն)»,- հայտարարում են Քննությունների ազգային կենտրոնում: