Հրապարակվել է Ջոն Մաքքեյնի հրաժեշտի նամակը
Հրապարակվել է Ջոն Մաքքեյնի հրաժեշտի նամակը

Ջոն Մաքքեյնի օգնականը հրապարակել է հանրապետական սենատորի հրաժեշտի նամակը, որը տարածում է CNN-ը: «Սա Ջոնի խոսքերն են»,- այսպես է ներկայացրել Մաքքեյնի ընտանիքի ներկայացուցիչ Ռիք Դևիսը՝ սենատորի հրաժեշտի նամակը:

«Իմ ամերիկացի հայրենակիցներ, որոնց ես ծառայեցի 60 տարի և հատկապես, իմ արիզոնացի հայրենակիցներ – շնորհակալություն, որ ինձ շնորհեցիք ձեզ ծառայելու արտանություն և այն օգտակար կյանքի համար, որն ինձ տվեց ռազմական համազգեստում ծառայությունը: Ես թույլ եմ տվել սխալներ, սակայն հուսով եմ, իմ սերը Ամերիկայի նկատմամբ կգերակշռի դա:

Հաճախ գիտակցում էի, որ երկրի վրա ամենահաջողակ մարդն եմ: Դա զգում եմ նաև հիմա, երբ պատրաստվում եմ վախճանիս: Ես սիրել եմ իմ կյանքը, ամբողջովին: Ես անցել եմ փորձություններ, արկածներ և ընկերություն, որը բավական են տասը կյանք ապրելու համար և դրա համար անչափ շնորհակալ եմ: Ինչպես մարդկանց մեծամասնությունը, ես ևս ափսոսում եմ: Սակայն ես իմ կյանքի որևէ օր չէի ցանկանա փոխել, լինի դա վատ ժամանակաշրջան, թե վատ, այլ մարդու լավագույն օրվա հետ:

Տասը տարի առաջ ես ունեցա արտոնություն՝ ճանաչել պարտությունս նախագահական ընտրություններում: Ես ցանկանում եմ հրաժեշտի խոսքը ավարտել ամերիկացիների նկատմամբ այն անկեղծ հավատով, որն այդպես ուժեղ զգացի այն երեկո:

Իմ մեջ մինչ օրս հզոր է այդ զգացումը: Մենք երբեք չենք հանձնվում: Մենք երբեք չենք թաքնվում պատմությունից: Մենք ստեղծում ենք պատմություն:

Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, իմ ամերիկացի հայրենակիցներ: Աստված ձեզ պահապան և Աստված պահապան Ամերիկային»,- նշված է Ջոն Մաքքեյնի դիմումում:

Ջոն Մաքքեյնը մահացել է օգոստոսի 25-ին, 81 տարեկանում:

Ջոն Մաքքեյնի սեղանը սենատում՝ նրա մահից հետո առաջին աշխատանքային օրը