Հրաձգություն Դաղստանում. կան զոհեր
Դաղստանի Կիզլյար քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, ևս մեկ կին մահացել է հիվանդանոցում:
Համացանցում հրապարակվել է նաև հրաձգության տեսանյութը, որը նկարահանել է ականատեսներից մեկը: Տեսագրության մեջ լսվում է կրակոցների ձայնը: Նկատելի է, որ երկու կին փորձում է շտապ օգնություն կանչել դեպքի վայր, որտեղ ևս մի կին էր վիրավորվել:
Ավելի վաղ Դաղստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ կրակը եկեղեցում տեղի ունեցած պատարագից վերադարձող մարդկանց ուղղությամբ բացել էր 1995 թվականին ծնված տեղի բնակիչը:
Հեղինակ -
Edgar Barsegyan