Հպարտ եմ, որ տեսնում եմ այօրվա Հայաստանը. Արմեն Սարգսյան
Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից հետո Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տարածել է հայտարարություն, որում նշված է, որ այսօրվա պատմական պահը հայ ժողովուրդը պետք է օգտագործի տարիների ընթացքում կուտակված իմաստությամբ:
«Հայաստանի պատմության մեջ ունենք այևս նոր էջ: Մենք ապրում ենք նոր Հայաստանում: Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովի անդամները պետք է շարունակեն այս ուղին»-. հայտարարել է երկրի նախագահը:
Նրա խոսքով, այսօrվա Հայաստանին նայում է հպարտությամբ:
«Ես համոզված եմ, որ տարիների ընթացքում կուտակված ազգային խոհեմությունը թույլ չի տա բաց թողնել այս պատմական պահը: Հպարտ եմ, որ տեսնում եմ այօրվա Հայաստանը, և ուրախ, որ ապրելու եմ վաղվա հզոր, միասնական, արդար եւ ծաղկող Հայաստանում»,- հայտարարում է Արմեն Սարգսյանը:
Երևանում կառավարող «Հանրապետական կուսակցության» իշխանությունից հեռանալու և արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջով շարունակվում են բողոքի ցույցերը: