Բրիտանական առևտրային ծովային գործողությունների ծառայության տվյալներով՝ Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հրդեհվել է արկի հարվածից հետո։
Կազմակերպության տվյալներով՝ նավը օգնություն է խնդրել, և անձնակազմը տարհանվել է։
Նավը գտնվում էր Մուսանդամ թերակղզուց մոտ 11 ծովային մղոն հյուսիս։
«Նավերին խորհուրդ է տրվում զգուշորեն շարժվել և հայտնել ցանկացած կասկածելի գործունեության մասին», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Մեկ այլ նավ այսօր հայտնել է վնասի մասին՝ Միացյալ Արաբական Էմիրությունների ափերի մոտ արկի հարվածից հետո։