Հորդանանի ազգային ավիաընկերությունը՝ «Royal Jordanian»-ը, սկսել է գործունեությունը վրացական ավիաշուկայում
Վրաստանի ավիացիոն շուկայում գործունեություն է սկսել ևս մեկ նոր ավիաընկերություն՝ Հորդանանի ազգային փոխադրող «Royal Jordanian»-ը։
Հոկտեմբերի 22-ին ավիաընկերությունն իրականացրեց առաջին կանոնավոր չվերթը Ամմանից Թբիլիսի՝ A320 տիպի օդանավով։ Սկզբնական շրջանում ավիաընկերությունը Թբիլիսի–Ամման երթուղով չվերթներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին։
«Վրաստանի միավորված օդանավակայաններ» ընկերությունը 2024 թվականից բանակցություններ էր վարում «Royal Jordanian» ավիաընկերության հետ, ինչի արդյունքում էլ մեկնարկեցին դեպի Վրաստան կանոնավոր չվերթները։
Այս մասին հայտնում են «Վրաստանի միավորված օդանավակայաններ»-ից։