Հոնկոնգի բնակելի շենքում հրդեհի զոհերի թիվը հասել է 146-ի, ևս 100-ը համարվում են անհետ կորած
Հոնկոնգի բնակելի շենքում հրդեհի զոհերի թիվը հասել է 146-ի, ևս 100-ը համարվում են անհետ կորած

Հոնկոնգի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի զոհերի թիվն աճել է։ Հոնկոնգի իշխանությունները հայտնում են, որ շենքում հայտնաբերվել է 146 դի։

Հոնկոնգի ոստիկանության վնասվածքների բաժնի պետ Շուկ-ին Ցանգը հայտարարել է, որ ևս 100 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Նա ասել է, որ հավանական է, որ բոլորը մահացել են։

Հրդեհը բռնկվել է Հոնկոնգի բարձրահարկ շենքում չորեքշաբթի օրը։ Հրշեջներին հաջողվել է լիովին մարել հրդեհը միայն ուրբաթ օրը։

Հոնկոնգի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է 11 մարդու, այդ թվում՝ այն ընկերության աշխատակիցների, որը շենքերում վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում՝ առանց անհրաժեշտ կանոնակարգերը պահպանելու։ Հետաքննությունը պարզել է, որ տարածքում հրդեհային ազդանշանային համակարգը պատշաճ կերպով չի աշխատել։