Հոնկոնգի բարձրահարկ բնակելի համալիրում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, 279 մարդ դեռևս անհետ կորած է համարվում
Հոնկոնգի բարձրահարկ բնակելի համալիրում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, 279 մարդ դեռևս անհետ կորած է համարվում

Հոնկոնգի բարձրահարկ բնակելի համալիրում հրդեհի հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 36-ի, իսկ 279 մարդ դեռևս անհետ կորած է համարվում: Այս մասին հայտարարել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Ջոն Լին։

Ջոն Լիի խոսքով՝ ներկայումս հոսպիտալացված է 29 մարդ, որոնցից յոթը գտնվում են ծանր վիճակում։

Միևնույն ժամանակ, հրշեջ բրիգադները դեռևս փորձում են մարել հրդեհը։

Բնակելի համալիրը, որտեղ բռնկվել է հրդեհը, բաղկացած է ութ շենքից և ունի մոտ 2000 բնակարան, որտեղ ապրում է 4600 մարդ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է, երբ տարածքում ընթանում էին ստորգետնյա վերանորոգման աշխատանքներ։ Մի քանի շենքեր շրջապատված են բամբուկե կառույցներով, և ենթադրվում է, որ հրդեհը սկզբնապես բռնկվել է այս կառույցում։