Հոնգ Կոնգում տեղի է ունեցել ևս մեկ բողոքի ցույց
Հոնգ Կոնգում տեղի է ունեցել ևս մեկ բողոքի ցույց

Հոնգ Կոնգում տեղի է ունեցել ևս մեկ բողոքի ցույց: Ցուցարարները պահանջում են վերացնել արտահանձնման մասին օրենքը:

Ցույցը սկզբում խաղաղ էր, ավելի ուշ այն վեր է աճել խառնաշփոթությունների: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ:

Հոնգ Կոնգում բողոքի ցույցերը ընթանում են հունիսի սկզբից: Սկզբում ցուցարարները պահանջում էին արտահանձնման մասին օրենքի վերացում, ավելի ուշ նրանք պահանջել են Հոնգ Կոնգի լիդեր, Կերի Լամի պաշտոնաթողություն: