Հոնգ-Կոնգում երկու ավտոբուսի բախման հետևանքով տուժել է 77 մարդ

12:44, 30.07.2019

Հոնգ-Կոնգում երկու ավտոբուսի բախման հետևանքով տուժել է 77 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել լուսաբացին:

Տեղում մոբիլիզացված է շտապ օգնության 25 և 15 հրշեջ անձնակազմ:

Ուղևորների մեծ մասն ունի աննշան վնասվածքներ, սակայն մի քանի տուժածի վիճակը ծանր է:

Ավտովթարի պատճառը դեռևս հայտնի չէ:

Նմանատիպ