Հոնգ Կոնգում ցուցարարները խափանել են երկաթգծի աշխատանքը

Հոնգ Կոնգում ցուցարարները խափանել են երկաթգծի աշխատանքը: Իշխանության քաղաքականության դեմ բողոքող ցուցարարները գրավել են գլխավոր կայարանը: Սև շապիկներով և դիմակներով ցուցարարները կանգնել են գնացքների դռների մոտ, որի պատճառով դռները չեն փակվում: Արդյունքում մոտ երկու ժամ երթևեկությունը խափանված էր:

Հոնգ Կոնգում ցույցերը շարունակվում են արդեն մի քանի ամիս: Ակտիվիստները դուրս են գալիս արտահանձնման մասին օրինագծի դեմ, որը նախատեսում է Չինաստանին որոնվող անձանց փոխանցում: Ցույցերը հիմնականում ավարտվում են ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով: