Հոնգ կոնգի ոստիկանությունը ցրել է կառավարության կողմից արտոնված բողոքի ցույցի մասնակիցներին: Ցուցարարներին ձերբակալել են այն բանից հետո, ինչ նրանք ԱՄՆ-ի հյուպատոսարանի մոտ արված կոչերից հետո, բարիկադներ են տեղադրել և այրել տարբեր իրեր: Իրավապահները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել:
Ցուցարարներին ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի առջև ցույցի անցկացման իրավունքը տվել են իշխանությունները: Ցուցարարները կոչ են արել ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփին, ընդունել հատուկ օրենսդրական ակտ, որով պատժամիջոցներ կկիրառվեն Հոնկոնգի կառավարության դեմ, որպեսզի կառավարությունը պահպանի ժողովրդավարական սկզբունքները: