Հոլիվուդը Նիկոլ Քիդմանին կշնորհի պատվավոր մրցանակ

Հոլիվուդը կինոինստիտուտի զարգացման գործում ունեցած ավանդի համար Նիկոլ Քիդմանին կշնորհի պատվավոր մրցանակ: Տեղեկությունն այս մասին տարածում է «Variety»-ն:

Օսկարակիր դերասանուհու մրցանակաբաշխությանը հյուրընկալելու է Բևեռլի Հիլթոնը: Տոնական արարողությունն անցկացվելու է նոյեմբերի 4-ին և այլ աստղերի հետ միասին ներկա են գտնվելու Մերիլ Սթրիփը, Ռիզ Ուիզերսփունը, Լորա Դեռնը, Ջուլիա Ռոբերթսը և Բրեդ Փիթը: