Հոլանդիայում գնացքի և մոտոցիկլետի բախման հետևանքով զոհվել է առնվազն չորս անչափահաս
Հոլանդիայում ուղևորատար գնացքի և երկու տեղանոց մոտոցիկլետի բախման հետևանքով զոհվել է առնվազն չորս անչափահաս, տուժել՝ երկու չափահաս անձ: Reuters-ի տեղեկությամբ, միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի սահմանի մոտ:
Գնացքը երկու տեղանոց մոտոցիկլետին է բախվել երկաթուղու և ավտոճանապարհի խաչմերուկում:
Դեպքում վայրում մինչ այժմ ընթանում է փրկարարական գործողությունը: Ոստիկանության տեղեկությամբ, զոհերի թիվը հնարավոր է ավելանա: