Հոլանդիայի օդանավակայանում կեղծ ահազանգի պատճառով, ինքնաթիռից տարհանել են ուղևորներին
Հոլանդիայի Էյնդհովեն օդանավակայանում կեղծ ահազանգի պատճառով ինքնաթիռից տարհանել են ուղևորներին:
Ryanair ավիաընկերության չվերթին, որը պետք է մեկներ Էդինբուրգ, հայտնաբերել են նամակ, որը տեղեկացնում էր օդանավում պայթուցիկ նյութի գոյության մասին:
Ինքնաթիռն ուսումնասիրելոց հետո, իրավապահները վտանգավոր որևէ բան չեն հայտնաբերել: Միջադեպի պատճառով, մի քանի չվերթ վերաուղևորվել է Ամստերդամ: