Հոլանդիայի կառավարությունը սենատի ընտրություններից հետո հավանաբար կկորցնի մեծամասնությունը

Հոլանդիայի կառավարությունը մայիսին ծրագրված սենատի ընտրություններում կորցնելու է մեծամասնությունը: Դրան վկայում են արդյունքները, որոնք գրանցվել են երեկ, մարտի 20-ին, տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում:

Նախնական տվյալներով, որը հենված է քվեաթերթիկների 60 տոկոսին, «ֆորում ժողովրդավարության համար» կուսակցությունը սենատում ունենալու է մեծամասնություն: Նրա լիդերը Տիերի Բոդեն, ԱՄՆ-ի նախագահի նման կողմ է ներգաղթի քաղաքականությունը խստացնելուն և հենվում է «Հոլանդիան առաջին հերթին» կարգախոսին:

ՈՒտրեխտում տեղի ունեցած հարձակմանը արձագանքելիս, Տիերի Բոդեն հայտարարել է, որ դա կապված է ներգաղթի կապակցությամբ կառավարության թույլ քաղաքականության հետ:

Տեղական ինքնակառավարման ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կլինեն մարտի 25-ին, իսկ սենատի ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 27-ին: