Հոկտեմբերյան պալատի մոտ իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ (ֆոտոշարք)

Կիևում Հոկտեմբերյան պալատի մոտ, որտեղ կողմնակիցների հետ միասին գտնվում է Միխեիլ Սաակաշվիլին, իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ,- լրատվությունն այս մասին տարածել է ուկրաինական մամուլը:

Տարածված լրատվությամբ շենքը ամբողջությամբ ծխի մեջ է: Գազ թողելուց հետո մի քանի իրավապահ վատացել է և ստիպված կանչել են շտապօգնություն:

Հիշեցնենք, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները փորձել են ներխուժել Հոկտեմբերյան պալատ, սակայն դրա հնարավորությունը նրանց չեն տվել ազգային գվարդիայի ներկայացուցիչները:

Միխեիլ Սաակաշվիլին կողմնակիցներին կոչ էր արել Մայդանից տեղափոխվել Հոկտեմբերյան պալատ, որտեղ նրա խոսքերով պետք է տեղակայվեր ցուցարարների գլխավոր գրասենյակը: