Հոկտեմբերին Վրաստան օտարերկրացի այցելուների քանակը նվազել է 92,5 տոկոսով
Այս տարվա հոկտեմբերին Վրաստան կատարվել է 49 712 միջազգային այց, ինչը 92.5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հոկտեմբերյան զբոսաշրջության զեկույցը հրապարակել է զբոսաշրջության ազգային վարչությունը:
Վարչակազմի տվյալներով, ցամաքային ճանապարհով միջազգային այցելուների կողմից Վրաստան կատարվել է 44 671 այց: Միայն օդային ճանապարհով՝ 4 345 այցելություն: Ծովով ՝ 551, իսկ երկաթուղով ՝ 145:
Ինչ վերաբերում է Վրաստան ամենաշատ այցեր կատարած լավագույն 15 երկրներին, դրանք են.
1) Թուրքիա – 18 960 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 78.1% անկում
2) Հայաստան – 9 428 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 92.2% անկում
3) Վրաստան (ոչ ռեզիդենտ) – 4 964 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 88.0% անկում
4) Ռուսաստան – 4 346 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 96,3% անկում
5) Ադրբեջան – 3 924 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 96,7% անկում
6) Ուզբեկստան – 1 753 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 29,2% անկում
7) Ուկրաինա – 1 095 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 94,4% անկում
8) Բելառուս – 881 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 78.4% անկում
9) Ղազախստան – 655 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 94,2% անկում
10) Գերմանիա – 493 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 95.6% անկում
11) Ֆրանսիա – 368 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 85,8% անկում
12) ԱՄՆ – 366 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 92.7% անկում
13) Տաջիկստան – 339 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 37,1% անկում
14) Լատվիա – 281 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 90,1% անկում
15) Ղրղզստան – 277 այցելու, նախորդ տարվա համեմատ՝ 80.2% անկում
Ինչ վերաբերում է տարածաշրջաններին, ամենաշատ այցեր կատարվել են Եվրոպայից, իսկ ԱՄՆ-ից 391: