Հոկտեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունների համար տպագրվել են ընտրական քվեաթերթիկները

13:43, 24.09.2026

Հոկտեմբերի 3-ին կայանալիք մունիցիպալիտետների ներկայացուցչական մարմինների՝ սակրեբուլոների միջանկյալ ընտրությունների համար ընտրական քվեաթերթիկները տպագրվել են։ Այս մասին տեղեկություն է տարածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Վանիի, Ախմետայի, Դմանիսիի և Ծալկայի տեղամասային ընտրական հանձնաժողովների համար նախատեսված քվեաթերթիկները տպագրվել են Թբիլիսիում՝ «Ֆավորիտ Ստիլ» ՍՊԸ-ում։

«Ընդհանուր առմամբ տպագրվել է 2 450 ընտրական քվեաթերթիկ, որից 1 750 քվեաթերթիկ նախատեսված է այն ընտրական տեղամասերի համար, որտեղ քվեարկությունը կանցկացվի էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, իսկ 700 քվեաթերթիկ՝ այն տեղամասերի համար, որտեղ քվեարկությունը տեղի կունենա ավանդական եղանակով։

Քվեաթերթիկների տպագրության գործընթացին տեղում ծանոթացել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։ Նրա հայտարարությամբ՝ քվեաթերթիկները տպագրվել են համապատասխան չափանիշների լիակատար պահպանմամբ։

Տպարանում քվեաթերթիկների տպագրման գործընթացի մոնիտորինգն իրականացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ֆինանսական դեպարտամենտը, իսկ Ընտրական գործընթացների կառավարման դեպարտամենտի ընտրական տեխնոլոգիաների ապահովման թիմը ստուգել է քվեաթերթիկների համատեղելիությունը ձայների հաշվարկի էլեկտրոնային սարքերի հետ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված քվեաթերթիկները օրենքով սահմանված ժամկետներում կփոխանցի համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներին», — նշված է ԿԸՀ-ի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ