Հոկտեմբերի 21-ից ամբողջ երկրում մեկնարկում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը
Հոկտեմբերի 21-ից ամբողջ երկրում մեկնարկում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը։ Պատվաստումն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից և հասանելի կլինի բոլոր քաղաքացիների համար անվճար հիմունքներով։
Ըստ Առողջապահության նախարարության՝ պետական իմունականխարգելման ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել ֆրանսիական արտադրության եռավալենտ (եռաբաղադրիչ) պատվաստանյութ՝ նախատեսված սեզոնային գրիպի դեմ (SANOFI WINTHROP INDUSTRIE ընկերության Vaxigrip-ը)։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկվող պատվաստանյութերից մեկն է։
Պատվաստանյութը մշակված է հատուկ այն շտամների դեմ, որոնց շրջանառությունը կանխատեսվում է գրիպի սեզոնի ընթացքում։
Պատվաստումը հատկապես կարևոր է ռիսկային խմբերի համար, որոնց թվում են քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, քաղցկեղով հիվանդները, հղի կանայք, 60 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ, բուժաշխատողները, ինչպես նաև ապաստարանների և խնամքի հաստատությունների բնակիչներն ու աշխատակիցները։
Պատվաստումը հասանելի է 6 ամսական և ավելի բարձր տարիքի անձանց համար՝ իմունականխարգելման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և պոլիկլինիկաներում։ Այն բոլորի համար լիովին անվճար է։