Հոկտեմբերի 1-ից, Քութաիսիի օդանավակայանից կատարվելու են կանոնավոր ուղիղ չվերթներ դեպի՝ Աբու Դաբի
Հոկտեմբերի 1-ից, Քութաիսիի օդանավակայանից կատարվելու են կանոնավոր ուղիղ չվերթներ դեպի՝ Աբու Դաբի

Քութայիսիի միջազգային օդանավակայանի պատմության մեջ առաջին անգամ, Մերձավոր Արևելքի երկրներ հնարավոր կլինի մեկնել կանոնավոր ուղիղ չվերթով,- այս մասին ասվաղծ է «Վրաստանի օդանավակայանների միության» հաղորդագրության մեջ:

Ըստ նրանց, հոկտեմբերի 1-ից Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանից, ուղևորները Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք կկարողանան մեկնել շաբաթական երկու անգամ:

«Աբու Դաբիի ուղղությամբ ուղիղ չվերթները իրականացնելու է հունգարական ցածր բյուջետային «Վիզաիր» ավիաընկերության կողմից վերջերս հիմնած՝ «Wizz Air Abu Dhabi» ընկերությունը: Սա Wizz Air-ի ստեղծած առաջին ավիաընկերությունն է Եվրոպայից դուրս: էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, Վրաստանի օդանավակայանների միությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները ընկերության հետ»,- ասված է միության հաղորդագրության մեջ:

Ըստ Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն, Թամար Արչուաձեի, Քութաիսիի միջազգային օդանավակայանից բոլորովին նոր, ոչ եվրոպական ուղղության առկայությունը ցույց է տալիս, որ Wizz air-ը Վրաստանի շուկայում ունի երկարաժամկետ ծրագրեր: