Հոկեյ. Կանադայի հավաքականը՝ բրոնզե մեդալակիր
Տափօղակով հոկեյի տղամարդկանց Կանադայի հավաքականը նվաճեց Փհենչհանի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը: Երրորդ տեղի համար խաղում կանադացիները 6:4 հաշվով առավելության հասան Չեխիայի հավաքականի նկատմամբ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Կանադայի թիմը 3:4 հաշվով պարտվել էր գերմանացիներին, չեխերը՝ Ռուսաստանի հավաքականին (0:3):
Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 25-ին: