Հողատարածքների գրանցման բարեփոխման շնորհիվ քաղաքացիները տնտեսել են 33 միլիոն լարի. Թեա Ծուլուկիանի

16:11, 12.02.2019

Հողատարածքների գրանցման բարեփոխման շնորհիվ քաղաքացիները տնտեսել են մոտ 33 միլիոն լարի,-այս մասին արդարադատության նախարար, Թեա Ծուլուկիանին հայտարարել է, հողատարածքների գրանցման բարեփոխման միջանկյալ արդյունքների շնորհանդեսի ժամանակ:

Նրա խոսքերով, բարեփոխման իրականացման երեք ամյակին, պարզեցված գործընթացներով հողատարածք է գրանցել 600 հազար մարդուց ավել, որը մինչ այդ հնարավոր չէր թղթաբանական պատնեշների պատճառով:

Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, նշված բարեփոխումը շատ կարևոր է տնտեսության ավելի արագ զարգացման համար և համապատասխանաբար, ողջունելի է այս գործընթացին տարբեր գերատեսչությունների ներգրավվածությունը:

Նրա խոսքերով բարեփոխումը շարունակվելու է մինչև հուլիսի 1-ը, սակայն հողատարածքի գրանցումը հնարավոր կլինի դրանից հետո նույնպես:

Միջոցառմանը ներկա էին վարչապետ Մամուկա Բախտաձեն և կառավարության անդամները: Վարչապետը շնորհանդեսի ժամանակ ելույթ է ունեցել խոսքով և զրուցել բարեփոխման արդյունքների մասին:

Նմանատիպ