Հնդկստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող դաշինքը: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, «ազգային-ժողովրդավարական դաշինքը» նոր խորհրդարանում 543 տեղից զբաղեցնելու է 310 տեղ: Սա նշանակում է, որ իշխող դաշինքը խորհրդարանում ունենալու է մեծամասնություն:
Նախնական լրատվությամբ, 100 մանդատ ստանալու է ընդիմադիր «միավորված պրոգրեսիվ դաշինքը»: Քվեարկության վերջնական արդյունքները հայտնի կդառնան ուշ երեկոյան:
Եթե տվյալները չփոխվեն, ապա երկրի վարչապետի պաշտոնում կմնա Նարենդրա Մոդին, որը հնդկաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից:
Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 2000 կուսակցություն և 8000 թեկնածու: Ձայն տալու իրավունք ունի 900 մլն. բնակիչ:
Ընտրությունները անց են կացվել մի քանի փուլով և ընդհանուր առմամբ այն տևել է մեկ ամիս: