Հնդկաստանում սրբավայրում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել

13:41, 17.08.2026

Հնդկաստանում սրբավայրում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, որոնցից 19-ը հոսպիտալացվել են։

Դեպքը տեղի է ունեցել Բիհար նահանգի արևելքում գտնվող հինդուիստական ​​տաճարի մոտ, որտեղ էլեկտրասյուն է ընկել՝ խուճապ առաջացնելով քաղաքացիների շրջանում։

Վարչապետ Նարենդրա Մոդին արձագանքել է միջադեպին և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։

Նմանատիպ