Հնդկաստանում Մահարաշտրա նահանգի գյուղերից մեկում սողանքի հետեւանքով 22 մարդ է մահացել, ավելի քան 100-ը թաղվել է փլատակների տակ
Հնդկաստանում Մահարաշտրա նահանգի գյուղերից մեկում սողանքի հետեւանքով 22 մարդ է մահացել, ավելի քան 100-ը թաղվել է փլատակների տակ

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի գյուղերից մեկում սողանքի հետեւանքով 22 մարդ է մահացել, ավելի քան 100-ը թաղվել է փլատակների տակ, հայտնում է BBC-ն։

Սողանքը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը և ավերել 17 տուն։

Հորդառատ անձրեւի պատճառով հինգշաբթի օրը ժամանակավորապես դադարեցվել է փրկարարական աշխատանքները։ Ներկայումս տեղում վերսկսվում են որոնողափրկարարական աշխատանքները։

Մահարաշտրա նահանգի կառավարության տվյալներով՝ 105 մարդ անհետ կորած է համարվում։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում հորդառատ անձրեւները Հնդկաստանի մի քանի նահանգներում ջրհեղեղների ու սողանքների պատճառ են դարձել։ Երկրի օդերևութաբանության դեպարտամենտի տվյալներով՝ Մահարաշտրա նահանգի որոշ հատվածներում տեղումները կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին։