Հնդկաստանում կառուցվող կամրջի փլուզման հետեւանքով 17 մարդ է զոհվել
Հնդկաստանում կառուցվող կամրջի փլուզման հետեւանքով 17 մարդ է զոհվել

Հնդկաստանում կառուցվող կամրջի փլուզման հետեւանքով 17 մարդ է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Միզարամ նահանգի Սաիրանգ քաղաքում։

Աշխատողները մահացել են: Վթարի հետևանքով կան նաև վիրավորներ։ Տեղում փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Վարչապետ Նարենդրա Մոդին, ով գտնվում էր Հարավային Աֆրիկայում BRICS-ի գագաթնաժողովին, արձագանքել է միջադեպին՝ խոստանալով 2500 դոլար փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ 600 դոլար։